Արտաքին 2 տարի առաջ - 14:02 07-01-2024

Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցչի հետ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 6-ին Բեյրութում հանդիպել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին Լիբանանի ներքաշումը կանխելու նպատակով: Հայտնում է News.am-ը։

Ժոզեպ Բորելը բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմադ Ռաադի հետ, հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները։

ԵՄ աղբյուրը հաստատել է հանդիպումը, հայտնում է Euroactiv-ը։

«ԵՄ-ն դիվանագիտական ​​երկխոսության մեջ է բոլոր համապատասխան քաղաքական ներկայացուցիչների հետ, որոնք ազդեցություն կամ շահագրգռվածություն ունեն տեղում տիրող իրավիճակի վրա», - ասել է աղբյուրը։

Լիբանանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բորելն ասել է. «Անհրաժեշտ է խուսափել Լիբանանի տարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշվելուց: «Ես այս ուղերձն եմ ուղարկում Իսրայելին. ոչ ոք չի շահի տարածաշրջանային հակամարտությունից»:

Հիշեցնենք, որ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին։ Հաղորդվել է նաև Լիբանանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանի սպանության մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը