Արտաքին 4 տարի առաջ - 18:57 14-12-2021

Չավուշօղլուն ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է կատարելու տարածաշրջանային խնդիրներին                                       

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-15-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով մեկնած Չավուշօղլուն հանդիպումներ կունենա Էմիրությունների բարձրաստիճան ղեկավարության հետ:

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում համակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, անդրադարձ է կատարվելու նաև տարածաշրջանային խնդիրներին:

Այցի ավարտին Չավուշօղլուն կայցելի «Dubai Expo 2020»-ի թուրքական տաղավար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը