Ներքին 2 տարի առաջ - 23:44 03-11-2023

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենի հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանին նվիրված ցուցահանդեսին, որին ներկա էին քանդակագործի այրին, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, լրագրողներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժուասենին հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության ու հայ ժողովրդի համար կենսական հարցերի նկատմամբ շարունակական մեծ ուշադրության, ի համերաշխություն հայ ժողովրդի՝ քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևերի, ինչպես նաև ֆրանսահայ քանդակագործի աշխատանքների ցուցադրումը կազմակերպելու համար։ Անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտմանը, դրա արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին։

Հասմիկ Տոլմաջյանը բարձր է գնահատել 2021թ․-ից ի վեր Հայաստանի Հանրապետության դրոշը՝ Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Էքս-ան-Պրովանս քաղաքի դրոշների կողքին, քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածում ծածանելու հանգամանքը։

Սոֆի Ժուասենը, արժևորել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ու վերապրածների ժառանգների մեծ ավանդն Էքս-ան-Պրովանս քաղաքի զարգացման գործում, դատապարտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները, տասնամսյա շրջափակումից հետո Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքների՝ Արցախի Հանրապետության կազմալուծմանն ու ողջ հայ բնակչության բռնի տեղահանությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը