Ներքին 2 տարի առաջ - 23:08 05-01-2024

Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել 1999-2017 թվականը Պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի նկատմամբ։

Հետապնդումը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՊՆ 5-րդ և 2-րդ բանակային կորպուսների նախկին հրամանատար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Բաղմանյանին մեղադրանք է ներկայացված նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար:

Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանը 2009 -2017 թվականներին է ԳՇ պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրել, ապա՝ 2018 -2020 -ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալն է եղել։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը