Ներքին 2 տարի առաջ - 12:01 04-01-2024

Մենք ներշնչել ենք, որ մեր պետությունը ցնցոտիավոր մի տեղ է․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունենում ՀՀ կառավարության 2024 թվականի առաջին նիստը։ Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվեց գույք նվիրաբերելու մասին հարցը։ ՏԿԵ նախարարը հստակեցրեց, որ հարցը մասնավորապես հողմաս նվիրաբերելու մասին է։ Լոռու մարզ կատարված ամառային այցի ժամանակ Ֆիոլետովո գյուղում առկա էր մանկապարտեզի համար անհրաժեշտ հողամասի խնդիր, և առաջարկվում է դպրոցի սպասարկման համար նախատեսված հողամասից առանձնացնել և տրամադրել մանկապարտեզի կառուցման համար։ Համայնքին նվիրաբերվել է 1300 քառ․ մ տարածք։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները խոշորացման ծրագրերում չեն ընդգրկվել՝ անսալով նաև նրանց ձայնին, բայց ակնհայտորեն այդ համանքները իրենց զարգացման տեմպերով զիջում են։

Վարչապետը շեշտեց, որ մարզային ծրագրերի իրականացման գործում լրջագույն պրոբլեմներ է տեսնում․ «Շատ դեպքերումգործ ունենք նախագծման խոտանի հետ, երկրորդը՝ իրականացման խոտանի հետ և երրորդը՝ գույքի որակի հետ կապված խոտանի հետ։ Մենք դպրոցների մարզադահլիճների ծրագրեր ենք իրականացնում։ Այդ մարզադահլիճը կառուցում ենք և արձանագրում ենք, որ այդ մարզադահլիճում կա բասկետբոլի վահանակ։ Ցանկացած բան, որի վրա օղակ է, բասկետբոլի վահանակ չէ։ Մի քանի հազար դրամ էս կողմ-էն կողմ անելու համար ինչ ասես բերում, կախում են։ Կամ ասենք՝ գույք ենք տրամադրել՝ վոլեյբոլի ցանց, բայց գնում ենք, տեսնում ենք, որ վոլեյբոլի գծանշում չկա։ Վոլեյբոլը էն չի, որ սենց ինչ-որ թել ես կասխում․․․․ վոլեյբոլը մարզաձև է, որը ունի կանոն»։

Վարչապետը զայրացավ․ «Որտեղ գնում ես, ջուրը կաթում ա։ Ես չակրողացա 5 ամիս բացատրել, որ պետք չի զուգարանում թափանցիկ ապակի դնել։ Դրա համար հատուկ գիտելիքնե՞ր ա պետք ունենալ»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց նաև, որ մարզպետներն են նման խնդիրների պատասխանատուն․ ինչո՞ւ պիտի վարչապետը դրանք տեսնի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում