Արտաքին 2 տարի առաջ - 23:57 02-01-2024

Զելենսկին Պուտինին կենդանի է անվանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Արեւմուտքին աջակցել Ուկրաինային։

«Ինչպես տեղեկացրել է «Канал24»-ը, նա արեւմտյան լսարանին բացատրել է հնարավոր հետեւանքները։

Ուկաինայի նախագահը բացատրել է, որ Ուկրաինայի հիպոթետիկ պարտության դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտական գործողությունները կմոտեցնի արեւմտյան երկրներին։

«Պուտինը թուլությունն զգում է կենդանու պես, որովհետեւ հենց կենդանի է, որ կա։ Նա զգում է արյունը, զգում է իր ուժը։ Եվ նա ձեզ ճաշին կուտի ձեր բոլոր ԵՄ-ով, ՆԱՏՕ-ով, ազատությամբ ու դեմոկրատիայով»,- ավելացրել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելու միջոցով Եվրոպան պաշտպանում է իրեն Ռուսաստանի ագրեսիայից։

«Մեզ փող կամ զենք տալով դուք աջակցում եք ձեզ։ Դուք փրկում եք ձեր երեխաներին, այլ ոչ թե մեր»,- նախազգուշացրել է նա։

Նա հայտնել է, որ դեպի խաղաղություն տանող որեւէ հիմնարար քայլ չի տեսնում Ռուսաստանի կողմից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է ազդանշաններ ուղարկել, թե իբր ցանկանում է սառեցնել պատերազմը հրթիռների, զինամթերքների կամ պատրաստված զորքերի անբավարար քանակության պատճառով։ «Օկուպանտներին պարզապես դադար է պետք ուժերը վերականգնելու համար, ինչից հետո նրանք կշարունակեն ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ավելացրել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ