Արտաքին 2 տարի առաջ - 10:06 31-12-2023

Գազայի հատվածում իսրայելական հրթիռակոծության ժամանակ չորս պաղեստինցի է զոհվել

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) ինտենսիվ հրետակոծում է Գազայի կենտրոնական հատվածը՝ օգտագործելով հրետանի և ավիացիա։ Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակումների հետեւանքով առնվազն չորս մարդ է զոհվել։

Հեռուստաալիքը նշում է, որ Դեյր էլ Բալահ քաղաքը ենթարկվել է իսրայելական ավիահարվածների, իսկ ծանր հրետանին գնդակոծում է Ալ-Մաղազի, Բուրեյջ և Նուսեյրաթ փախստականների ճամբարները։ Ալ-Մաղազի ճամբարի բնակելի շենքերի վրա հարձակման հետևանքով առնվազն չորս պաղեստինցի է զոհվել, կան բազմաթիվ վիրավորների մասին տեղեկություններ։

Al Mayadeen-ը հայտնում է նաև, որ գնդակոծության ժամանակ ավերվել են Դեյր էլ-Բալահում գտնվող Ալ-Ֆուրկան մզկիթը և Ալ-Մաղազիում գտնվող Ալ-Սահաբան մզկիթը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան