Արտաքին 2 տարի առաջ - 11:32 30-12-2023

Առաջին թուրք տիեզերագնացի թռիչքը տեղափոխվել է հունվարի 17-ին

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆաթիհ Քաջըրը հայտնել է, որ թուրք առաջին տիեզերագնաց Ալփեր Գեզերվաջիի թռիչքը տեղափոխվել է հունվարի 17-ին։ Այս մասին նա ասել է թուրքական Habertürk հեռուստաալիքի եթերում։

«Թռիչքը կլինի 2024թ. հունվարի 17-ին։ Մինչ այդ մենք տեղեկացրել էինք, որ այն նախատեսված է հունվարի 9-ին, բայց քանի որ SpaceX-ը արձակումն ավելի ուշ է իրականացնելու, ապա մեր տիեզերագնացի թռիչքի ժամկետն էլ հետաձգվում է 7-8 օրով։ Այսինքն՝ առայժմ հունվարի 17-ին»,- ասել է նա։

Քաջըրը նշել է, որ առաքելության ընթացքում նախատեսվում է մի քանի գիտափորձեր եւ դիտարկումներ կատարել։ Անկարան, ըստ նրա, մեծ հույսեր է կապում այդ թռիչքի հետ։

Եթերին միացել է նաեւ ինքը՝ Գեզերվաջին։ Նա նախաթռիչքային կարանտինի մեջ է։ Նրա խոսքով՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, չնայած որոշակի հուզում թռիչքի կետ կապված, այնուամենայնիվ, կա։

Թուրք տիեզերագնացը մտնում է Axiom 3 առաքելության կազմի մեջ, որը Միջազգային տիեզերակայան թռչելու է Ջոն Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնից։ Նրա հետ ուղեծիր կթռչեն գործընկերներն Իսպանիայից, Իտալիայից եւ Շվեդիայից։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ