Ներքին 2 տարի առաջ - 20:50 27-12-2023

Սյունիքի մարզում Ֆրանսիայի 22-ամյա քաղաքացին Chevrolet-ով կողաշրջվել է. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Նիկոլաս Ավետիսյանը իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Տեղ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիթեղյա հենապատին ու կողաշրջվել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարվել է։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան