Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:50 27-12-2023

Այս իշխանություններին պետք է փոխել, ոչ թե մտածել, որ Երևանում ավտոկայանատեղին թանկացել է․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանին երեկ 32 կողմ և 3 դեմ քվեարկության արդունքներով ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը։

Oragir.News-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ երեկ առավոտյան Երևանի քաղաքապետարանի մոտ իրենց խմբակցության կողմից հրավիրված բողոքի ակցիային մարդկանց պասիվությունն ուղիղ համեմատական էր երեկոյան համացանցում ակտիվության հետ․

«Հավանաբար շատերը ենթադրում էին, որ այդ ուրիշ մարդիկ պետք է գնային քաղաքապետարանի մոտ աղմուկ բարձրացնելու, և ո՛չ իրենք։ Կամ էլ՝ ոնց էլ լինի, մի բան կլինի՝ չի ստացվի, բայց փաստը ցույց տվեց, որ իշխանությունների մտադրությունները «Հանրային ձայնի» աջակցությամբ դարձան իրականություն։ Իսկ համացանցում նախօրեին տիրող զայրույթն ու ցասումը լակմուսի թղթի դեր խաղացին, որ այդուհանդերձ մարդիկ չեն ընդունում այդ թանկացումների թվաբանությունը»։

Սուքիասյանի խոսքով՝ «Մայր Հայաստան» կուսակցությանը ձայն տված քաղաքացիները բազմաթիվ անգամ ահազանգել են, խնդրել կարմիր գծերի հետ կապված թանկացումները կանխել․

«Մենք իրենց ասել ենք, որ միայն «Մայր Հայաստան»-ի քվեները բավարար չեն, թե՛ նիստի տապալման, թե՛ քվեարկության ժողովրդանպաստ հանգուցալուծման համար։ Մարդիկ տեղյակ էին, և մեր բողոքի ակցիաներին չմիանալու պատճառները շատ են՝ հիասթափությունն է, ամանորյա աժիոտաժը, եղանակային պայամնները և այլն։ Ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններից հետո տեղի ունեցավ Արցախի անկումը և մարդիկ ընդհանուր առմամբ՝ քաղաքական պրոցեսներին թերահավատորեն են մոտենում»։

Հարցին՝ ինչպե՞ս են շարունակելու թանկացումների դեմ իրենց պայքարը, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ հետագայում պատրաստվում են լրացուցիչ ուսումնասիրություններ անել, տեսնել, թե ինչպես և ինչ քայլերի միջոցով է հնարավոր պայքարել թանկացումների դեմ։

«Պիտի արձանագրեմ, որ թանկացումները նորություն չեն։ 2018 թվականից ի վեր թե՛ էլեկրտաէներգիայի, թե՛ գազի ու ջրի մատարարարման հետ կապված այս իշխանությունները խաբել են ժողովրդին ու թանկացրել։ Նախկինում էր, որ տրանսպորտի 100-ը 150 դրամ դարձնելու համար մարդիկ դուրս էին գալիս փողոց։ 5 տարի է կառավարում են, այդքան էլ սուտ, կեղծիք ու խաբեություն է եղել։ Ինչ ասել են՝ հակառակն են արել։ Այդ 5 տարվա մեջ միայն 4 տարին պատերազմ է եղել։ Այս իշխանություններին պետք է փոխել, ոչ թե մտածել, որ Երևանում ավտոկայանատեղին թանկացել է»,- եզրափակեց Մանուկ Սուքիասյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ