Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:51 26-12-2023

Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀԱԳՄ նոր նախաձեռնությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսվում է մեկ միասնական համալիրում բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Այս մասին հայտարարեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ Միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ։ Ծրագրվում է ավարտին հասցնել խորհրդային տարիներից Գյումրիում ավերիչ երկրաշարժից հետո անավարտ մնացած շինարարական համալիրներից մեկը։ Նախագծային աշխատանքներն արդեն արված են, շինության հիմքերն անցել են սեյսմակայուն փորձաքննության, ընդհանուր առմամբ կպահանջվի 1,5 մլդ դրամ։

Ըստ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր վրա կվերցնի պահանջվող ծախսերի 20%-ը, աշխատանքներ են տարվում ֆինանսավորման այլ աղբյուրներ ևս ներգրավելու ուղղությումբ։

ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ Արցախի բռնի հայաթափումից հետո Միությունում տեղի են ունեցել քննարկումներ, ձեռնարկվել քայլեր՝ միտված արցախահայության գենոֆոնդի պահպանմանը։ Կոչով դիմել են հայ գործարարությանը, և այսօր Միության շատ անդամներ ակտիվ աշխատում են փախստական մեր հայրենակիցների սոցիալական, աշխատանքով ապահովման հարցերով։ «Բնակելի համալիրի կառուցումը կինի ևս մեկ քայլ արցախցի մեր եղբայրների ու քույրերի սոցիալական և կենսական խնդիրները մեղմելու ուղղությամբ, նրանց համախմբումը մեկ միասնական հարկի տակ կնպաստի արցախահայության ինքնության պահպանմանը»,- նշեց Արսեն Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ