Ներքին 2 տարի առաջ - 17:35 23-12-2023

Գումարն իշխանության ձեռքում է, անում են այն, ինչ ուզում են․ գյուղատնտես

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ տարի սկսում են կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո իրենք գյուղացիներին աջակցելու են արհեստական սերմնավորման գործընթացում, որպեսզի, «ընդհանուր առմամբ, գենետիկան լավացնենք»։

Oragir.News-ը այս թեմայի շուրջ զրուցել է Հրաչյա Բերբերյանի հետ:

Հարցին, թե արդյոք Կառավարության այս նախաձեռնությունը կապ ունի՞ անասնապահների բողոքի ցույցերի հետ, գյուղատնտեսը պատասխանեց․ «Շատ ծանր մարդ է պարոն Քերոբյանը, և իր տաղանդավոր մտքերը շատ դժվար են քննարկվում։ Արհեստական սերմնավորումը գյուղատնտեսության հիմքն է, սակայն ասվում են մտքեր առանց հասկանալու, թե որտեղ»։

Գյուղատնտեսի խոսքով՝ գումարը նրանց ձեռքում է, ինչ ուզում, անում են, ուզում են՝ իրենց համար BMW են առնում, ուզում են՝ Katilak են առնում:

Հարցին, թե ինչ տեղ է զբաղեցնում անասնապահությունը տնտեսության զարգացման ցուցանիշներում, Բերբերյանը ասաց․ «Վերջին 5 տարիների ընթացքում անասնապահությունը շատ վատ վիճակում է հայտնվել, քանի որ անմիտ քայլեր են անում»։

Բերբերյանի խոսքով՝ պետությունը ունի անասնապահությունը զարգանցելու ներուժ, սակայն արդյուքները ակնհայտ են դառնում 3-ից 4 տարիների ընթացքում:

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին