Ներքին 2 տարի առաջ - 18:02 21-12-2023

Մեզ չեն հասկանում, չեն փորձում հասկանալ, թե ինչ են զգում տունուտեղ, հայրենիք կորցրած մարդիկ. արցախցի զինծառայող

Սասուն Բաղդասարյանն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Ծնվել է Արցախի Հադրութ քաղաքում։ Ներկայում տատիի հետ ապրում է Երևանում: Կորցրել են իրենց տունը, հայրենի Արցախը, բայց չեն նեղվում։ Պատերազմի մասնակիցն ասում է՝ «Ժամանակի հարց է, կստեղծեմ ամեն ինչ, միայն թե մի թեթև ձեռք մեկնեն»:

Սասուն Բաղդասարյանը պատերազմի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայել է Ջրականում: Պատերազմի առաջին իսկ օրից կռվել է Ջրականում: Ընտանիքը սոցիալական աջակցության կարիք ունի, ծանր պայմաններում են ապրում:

«Նոյեմբերի 3-ին վիրավորում ստացա՝ ոտքի և գլխի հատվածում։ Ինձ ուզում էին հոսպիտալ տանել, բայց ես հրաժարվեցի բուժօգնությունից, որովհետև անհնար էր մարտի դաշտից դուրս գալը։ Իմ ընկերներին ո՞նց կարող էի մենակ թողնել: Ես ինձ վիրակապեցի ու շարունակեցի ընկերներիս հետ միասին կռվելը: Հետո շրջափակման մեջ ընկանք, մեզ հաջողվեց դուրս գալ շրջափակումից… Հիշողությունները ծանր են, պատերազմն իրենն արել է: Հոգեբանորեն լարվում եմ, երբ հիշում եմ պատերազմի օրերը։ Շատ դաժան բան է, երբ ընկերդ մարտի դաշտում քո աչքի առաջ մահանում է։ Էնքան բաների միջով ենք անցել պատերազմի օրերին: Պատերազմը փոխում է մարդուն, կյանքի, ապագայի մասին պատկերացումները, չնայած՝ պատերազմից 3 տարի անց բոլորիս կյանքն է գլխի վայր շուռ եկել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը:



Սասունն ասում է, որ՝ «Կամաց-կամաց համակերպվում եմ նոր իրավիճակին, բայց մեկ է մեզ չեն հասկանում, չեն փորձում հասկանալ, թե ինչ են զգում տունուտեղ, հայրենիք կորցրած մարդիկ»։

«Հիմա իմ գլխավոր երազանքը իմ տունը ունենալն է։ Երբ գլխիդ տուն ունես, խիղճդ էլ է հանգիստ, միտքդ էլ: Ես ուզում եմ ընտանիք կազմել ու հայրենիքին արժանի զավակներ դաստիարակել։ Մեր սերունդը կռվել է մինչև վերջին շունչը, մենք չենք ընկրկել: Մենք կռվելուց գիտեինք՝ ինչի համար ենք կռվում և ինչպիսի պատասխանատվություն է դրված մեր ուսերին»,- ասում է արցախցի զինծառայողը։

Սասունն ասում է`44-օրյա ապտերազմից հետո, երբ Հադրութի իրենց տունը անցավ թշնամու վերահսկողության տակ, վստահ էր, որ Ստեփանակերտը պահպանվելու էր աչքի լույսի նման։ Ապագայի մասին չի խոսում, ավելի ճիշտ նպատակները շատ են, բայց դեռևս պիտի հաշտվի նոր իրականության հետ և սփոփի իրեն, որ ինքը միակը չէ, իր նման հազարավոր մարդիկ դարձել են անտուն ու փախստական։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար