Ներքին 2 տարի առաջ - 16:56 21-12-2023

Ո՞վ է Էրեբունու նորանշանակ փոխթաղապետը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիկտորիա Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, որը համակարգելու է աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտը:

Oragir.News-ի տեղեկություններով Հարությունյանը 2018 թվականին ակտիվ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը կազմակերպած «թավշյա հեղափոխությանը», և մինչ օրս սերտ հարաբերությունների մեջ է իշխանական վերնախավի հետ։

Նշենք, որ Վիկտորիա Հարությունյանը 2022-2023 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես փոխքաղաքապետի օգնական։

Նորանշանակ փոխթաղապետ Վիկտորիայի շրջապատից Oragir.News-ին հայտնեցին, որ այս պաշտոնում նշանակվելուց հետո նրան ցուցում է տրվել, որպեսզի սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորի,
«Վիկային ավելի շատ ճանաչում են իր բաց նկարներով ու գռեհիկ ժարգոնային խոսելաոճով։ Եթե ինչ-որ մեկնաբանություն է գրում, պարտադիր ցենզուրայից դուրս է։ Նշանակվեց պաշտոնի, բոլոր նկարները հեռացրեց, փակեց, որովհետև դրանից թեմա կլիներ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը