Արտաքին 2 տարի առաջ - 15:14 17-12-2023

Պուտինը խոստացել է Լենինգրադի ռազմական շրջան ստեղծել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության պատճառով

ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիայի համար կարող են խնդիրներ առաջանալ Ռուսաստանի հետ՝ կապված Լենինգրադի ռազմական շրջանի ստեղծման հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը:

«Ֆինլանդիան ներքաշեցին ՆԱՏՕ։ Ինչ է, մենք Ֆինլանդիայի հետ ինչ-որ վեճե՞ր ենք ունեցել։ Բոլոր վեճերը, այդ թվում՝ տարածքային բնույթի, 20-րդ դարի կեսերին վաղուց լուծված են», - ասել է Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Խնդիրներ չեն եղել։ Հիմա կլինեն: Որովհետև մենք հիմա ստեղծելու ենք Լենինգրադի ռազմական շրջան և այնտեղ կենտրոնացնելու ենք որոշակի ռազմական ստորաբաժանումներ։ Նրանց ինչին է դա պետք, պարզապես ինչ-որ անհեթեթություն», - հավելել է նա։

Ավելի վաղ չմիավորման քաղաքականությանը հավատարիմ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 2023-ի գարնանը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում

Ձեզ գուցե հետաքրքրի