Արտաքին 2 տարի առաջ - 10:50 15-12-2023

Սպիտակ տնից կոնգրեսականներին հորդորում են դեռևս արձակուրդի չմեկնել

ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել կոնգրեսականներին նախատեսված ժամանակահատվածում չմեկնել արձակուրդի՝ մինչև կարևոր հարցերի քննարկման ավարտը, որոնց թվում են շուրջ երկու ամիս քննարկվող Ուկրաինային և Իսրայելին օգնության տրամադրումը, ինչպես նաև ԱՄՆ հարավային սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի գծով ավագ խորհրդական Էնդրյու Բեյթսի ստորագրությամբ ծառայողական նամակը:

Նշվում է, որ ներկայացուցիչների պալատը, որտեղ ներկայումս մեծամասնություն են կազմում Հանրապետական կուսակցության անդամները, դեկտեմբերի 13-ին արդեն անցկացրել են ամփոփիչ նստաշրջանը, իսկ դեկտեմբերի 14-ին պետք է իր վերջին նստաշրջանը անցկացներ ԱՄՆ Սենատը։ Կոնգրեսի երկու պալատները պետք է վերադառնան աշխատանքի հունվարի 9-ին:

ԱՄՆ Սենատում մեծամասնության առաջնորդ, դեմոկրատական կուսակցության անդամ Չակ Շումերն արդեն հայտնել է, որ օրինագծերի քննարկումը կշարունակի և դեկտեմբերի 18-ին արտահերթ նստաշրջան կանցկացվի: Ավելին՝ Սպիտակ տունը կոչ է անում Կոնգրեսի երկու պալատներին երկարաձգել աշխատանքը մեկ շաբաթով՝ մինչև դեկտեմբերի 21-ը։

Վերջին նստաշրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Սենատի կողմից հավանության արժանացած երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 886,3 մլրդ դոլարի չափով: Դրա մեջ է մտնում նաև Կիևին 300 մլն դոլարի չափով ռազմական օգնության հատկացումը։ Ենթադրվում է, որ նույն գումարն ԱՄՆ-ն կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության նպատակով՝ 2025-2026 թվականներին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանրապետականները հրաժարվում են աջակցել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության հատկացմանը, որը գնահատվում է 61 մլն դոլար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում