Միտք 2 տարի առաջ - 11:52 13-12-2023

Ձեդոյի ու Բաբոյի արձանի երկրորդ տարբերակը կառուցելը թույլ կտա Բաքվին առաջինի հետ վարվել ինչպես կամենա․ Արթուր Գևորգյան

«Քանդակագործության ազգային պարկ թանգարան» ՀՈԱԿ տնօրեն Արթուր Գևորգյանը հայտարարություն է տարածել․

«Ձեդոյի ու Բաբոյի արձանը ՀՀ-ում նորից կառուցելու մասին

Ինչ-որ մեկը նամակ է գրել ԿԳՄՍՆ-ին ու ստացել դրական եզրակացություն և այդ նամակը տարածվում է համացանցում։

1. Արձանի այլ տեղում ու նոր տարբերակը կառուցելը հեղինակային իրավունքի խախտում է։
2. Արձանի կրկնությունը այլ միջավայրում ժամանակից, իրականությունից դուրս է և արդյունքում չի կարող ունենալ երբեմնի նշանակությունը։
Արցախում այն խորհրդանիշ էր, բայց Գորիսում այն իր նշանակությունը կորցնում է։
Եթե Արցախում այն կյանքի ու հարատևության խորհրդանիշ էր, այլ տեղում կդառնա Արցախի անկման խորհրդանիշ, ինչը հակասում է և հեղինակի մտահղացմանը, և հասարակության ընկալմանը։
3. հուշարձանի կրկնությունը կատարվում է բացառիկ դեպքերում, մասնագիտական, կամ հատուկ կազմված խորհրդի առաջարկով ու հանրության համաձայնությամբ։
4.հեղինակի որդին կողմ չէ այս ձեռնարկին և ի հաստատումն ասվածին, կարող եք դիմել Ашот Багдасарян-ին, Սերգեյ Իվանիչի որդուն։
5. Երկրորդ տարբերակը կառուցելը թույլ կտա Բաքվին առաջինի հետ վարվել ինչպես կամենա։ Առաջինը կկորցնի իր արժեքը։
6. Եթե անգամ որոշվում է, որ պետք է կառուցվի երկրորդ տարբերակը' բացի ծավալային պատկերը ստանալուց, պետք է գունային կրկնություն անել, քանի որ Ձեդոն ու Բաբոն կառուցված են ոչ միասեռ տուֆից և գույնի, ծավալի ու գաղափարի համադրությամբ են ընկալվում, որպես Ձեդո ու Բաբո։

Հասկանալով հանրության զգացմունքային տրամադրությունները, խնդրի կարևորությունը, առաջարկում ենք առաջնորդվել մասնագիտական հանրության կողմից խնդրի շուրջ լայն քննարկման արդյունքներով։
National Sculptural park museum քանդակագործության ազգային պարկ թանգարան»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան