Ներքին 2 տարի առաջ - 15:15 17-10-2023

ԿԳՄՍՆ-ում չեն կողմնորոշվել ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների հետ ինչպես վարվել

Կոտայքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 11․10․2023թ․ N-128-Ն հրամանի կամավոր ատեստավորումը չհաղթահարելու հիմքով աշխատանքից ազատված ուսուցիչներն այլևս չեն կարող մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին։

Oragir.News-ը կապ հաստատեց Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանի հետ։ Հարցին՝ եղե՞լ են ուսուցիչներ, ովքեր մասնակցել են կամավոր ատեստավորմանը և չհաղթահարելով՝ ազատվել աշխատանքից, վերջինը այսպես արձագանքեց․

«Դեռ հրամանը չկա, եթե լինի՝ իհարկե»։
Ճշտող հարցին՝ դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրվածն ի՞նչ է, տնօրենը նշեց, որ հրամանն է՝ թափուր տեղի վերաբերյալ։

«Այն ուսուցիչները, ովքեր 2 անգամ չեն անցել, կտրվել են՝ կազատվեն աշխատանքից և այլևս չեն կարող մասնակցել թափուր տեղի մրցույթին։ Էջում այդ կարգն է դրված»,-նշեց տնօրենը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք կամավոր ատեստավորմանը մասնակցելուց և շեմը չհաղթահարելուց հետո ուսուցիչն այլևս մրցույթի չի կարող մասնակցել․

«Նախարարությունը դեռ որևէ բան չի ուղարկել դպրոցներին, որևէ մեկին կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարելու հիմքով աշխատանքից չեն կարող ազատել, քանի դեռ չի տրվել համապատասխան պաշտոնական հիմք՝ գրություն: Կամավոր ատեստավորման հիմքով դեռ որևէ ուսուցիչ աշխատանքից չի ազատվել»,- պատասխանեցին ԿԳՄՍՆ-ից։

Նշենք, որ սոցիալական ցանցերում շատ ուսուցիչներ կողմ են ատեստավորմանը չմասնակցելուն և այն բոյկոտելուն։

«Առարկաների թեստերը, որոնք սխալներով են կազմված, դրանց համար ներողություն են խնդրում, բայց արդյունքների վրա չի անդրադառնում, առարկայական ծրագրերից ու չափորոշիչներից կիլոմետրերով հեռու են, դրանց համար ո՞վ է պատասխան տալու։ Ուսուցչի հեղինակությունը պետական մակարդակով ոտնահարվում է, կրթությունն էլ արժեզրկվում»,- գրել է ուսուցիչներից մեկը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը