Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:21 12-12-2023

Այս պահին ստացել ենք 2 հազար դիմում, սակայն 2 ժամից արցախցի կենսաթոշակառուների թիվը հնարավոր է՝ քառապատկվի. ԱՍՀՆ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, որ ԼՂ-ում կենսաթոշակ ստացողները կարող են համապատասխան առցանց դիմում լրացնել, գրանցվել և կենսաթոշակ ստանալ։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժնի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ կենսաթոշակառուների թվի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չեն կարող տրամադրել, որովհետև թիվն ամեն պահի փոխվում է։

«Մենք իրավասու ենք տրամադրել միայն այն տեղեկատվությունը, որը մշակվում է օրենքի ուժով՝ մեր կողմից։ Այս պահի դրությամբ՝ արդեն ստացել ենք 2000 դիմում, սակայն 2 ժամից այդ թիվը հնարավոր է եռապատկվի կամ քառապատկվի»,- ասում է ոլորտի պատասխանատուն, ում կարծիքով այս փուլում տվյալներ տրամադրելը ոչ ճշգրիտ կլինի։ Ճիշտ կլինի՝ տվյալներ տրամադրել, գոնե՝ առաջին վճարման ցուցակն ուղարկելուց հետո։

Հարցին, թե ՌԴ-ում կամ արտերկրում բնակվող արցախցիները կարո՞ղ են առցանց դիմումը լրացնել, և տրամադրվելու՞ է վերջիններին կենսաթոշակ, պատասխանը հնչեց հստակ. «ՀՀ-ում կենսաթոշակն առցանց համակարգով նշանակվելու է այն անձանց, ովքեր ԼՂ-ում հանդիսացել են կենսաթոշակառուներ։ Ի դեպ, ԼՂ-ում կենսաթոշակառու կարող են հանդիսանալ ոչ միայն ԼՂ-ում գտնվող անձինք, այլ նաև՝ ԼՂ-ից դուրս գտնվողները, օրինակ 2020 թվականին՝ 44 օրյա պատերազմի հետևանքով Արցախից դուրս գտնվող այն կենսաթոշակառուները, որոնց թոշակների վճարումը մինչ բռնի տեղահանումը դադարեցված չէր։ Այսպիսով՝ դիմում կարող են ներկայացնել ոչ միայն այն անձինք, ովքեր սեպտեմբերյան դեպքերով են բռնի տեղահանվել ՀՀ, այլև՝ ովքեր ճանաչվել են փախստական և կենսաթոշակի վճարումն առցանց դիմելու օրվա դրությամբ, դադարեցված չի եղել»։

Մեր հաջորդ հարցին, թե Արցախից բռնահանվածներին հասցեագրված եվրոպական և ամերիկյան դրամական փոխանցումների ո՞ր մասն է ուղղվելու նրանց կենսաթոշակների վճարմանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հորդորեցին այդ հարցով դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում