Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:27 10-12-2023

Սեպտեմբերի 19-ին և հաջորդած օրերին կալանավորված երիտասարդները քաղաքական հետապնդումների զոհեր են․ փաստաբան

Այս պահին տեղի է ունենում «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» վերտառությամբ համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության միավորումների համատեղ ջանքերով՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա, Արցախի անկախության հանրաքվեի օրվա և Արցախի սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ելույթ ունեցան նաև իրավաբաններ Վարազդատ Հարությունյանը և Արսեն Բաբայանը։

«Արցախցի երիտասարդները առաջին հերթին հրապարակ էին գնացել, որպեսզի կարողանային տեղեկություններ ստանալ, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում։ Ես զրուցել եմ իմ բոլոր պաշտպանյալների հետ։ Առաջինը, որ նրանք ասում էին, այն էր, որ կապը կտրվեց մեր ծնողների հետ, մենք չգիտեինք՝ ինչ է կատարվում Արցախում, մենք չգիտեինք՝ նրանք սպանվելո՞ւ են այնտեղ, կարողանալո՞ւ են գալ ՀՀ, և միակ տեղը, որտեղ կարելի էր ստանալ տեղեկատվություն, Հանրապետության հրապարակն էր։ Արցախցի երիտասարդները, մեծ հաշվով չստանալով իրենց ակնկալած տեղեկությունները հենց հանրահավաքի ժամանակ, որոշում են հարցերի պատասխանները ստանալ կառավարության ներկայացուցիչներից»,- պատմեց Բաբայանը։

Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին հաջորդած կալանավորումներին՝ ասաց՝ սրանք հենց քաղաքական ճնշումներ, հետապնդումներ էին․ այդ երիտասարդները քաղաքական հետապնդումների զոհեր են։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, անդրադառնալով մի շարք քրեական գործերի, նկատեց, որ դրանք բոլորն էլ կապված են Արցախի հետ, որովհետև բոլոր քաղաքական բանտարկյալներն ու հալածանքի զոհերը մեծամասամբ հենց Արցախիթեմայով են իրենց խոսքը բարձրացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում