Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:45 10-12-2023

30 տավա ընթացքում հայրենաճանաչության շուրջ աշխատանքներ չտարվեցին․ Գեղամ Ստեփանյան

Այս պահին տեղի է ունենում «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» վերտառությամբ համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության միավորումների համատեղ ջանքերով՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա, Արցախի անկախության հանրաքվեի օրվա և Արցախի սահմանադրության օրվա կապակցությամբ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով արցախցի-հայաստանցի տարանջատմանը, շեշտեց, որ այն կեղծ և սուտ կարծրատիպերը, որոնք կան հասարակության մեջ, դրանց մասին պետք է խոսել, բացատրել քննարկել և միայն այդ ճանապարհով միգուցե հնարավոր կլինի հասարակությանը վերակրթել։

«Ցավոք սրտի, վերջին տարիներին սկսվեց բացահայտ ատելության խոսք գեներացվել։ Հանուն արդարության պետք է ասել, որ ներազգային այդ տարանջատումը ինչ-որ առումով առկա է եղել նաև Արցախում և իմ դիտարկումներից կարող եմ ասել, որ որոշակի փոփոխություն արցախցիների շրջանում հայաստանցիների նկատմամբ արձանագրվել է հատկապես 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո, երբ 90․000 արցախցիներ հայտնվել են Հայաստանում և այդ հյուրընկալությունը, որ տեսել են Հայաստանում, շատ բան է փոխել մարդկանց մեջ։ Իմ կարծիքով՝ պատճառը նրանում է, որ 30 տարվա ընթացքում, ցավոք սրտի, այդպես էլ հայրենաճանաչության ուղղությամբ լավ աշխատանքներ չտարվեցին»,- ասաց Ստեփանփյանը։

Արցախի ՄԻՊ-ը անդրադարձավ արցախցիների հետ կապված կարծրատիպերին, ինչպես նաև այն խտրականություններին, որին հաճախ բախվում են արցախցիները Հայաստանում։

Հարցին, թե ինչ վիճակագրություն կա սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքերի շուրջ, ինչ է տեղի ունեցել, Ստեփանյանը նկատեց, որ սեօտեմբերի 19-ի իրադարձությունները և 44-օրյա պատերազմն իրարից շատ բաներով էին տարբերվում․ 44-օրյա պատեազմի ժամանակ թեև ադրբեջանական զորքերի առաջխաղացումներ կային, բայց դրանց քաղաքացիական բնակավայրերից բավականին մեծ հեռավորության վրա էին։

«Սեպտեմբերի 20-ին, երբ ադրբեջանական ուժերը կանգնած էին Շուշիի տանկի մոտ, ընդամենը 5-10 րոպեի ընթացքում մտնելու էին Ստեփանակերտ, և սկսվելու էր ցեղասպանությունը։ Առկա ուժերով հատուկ նշանակության ուժերին դիմակայելը, կարծում եմ՝ բոլորն են հասկանում, հնարավոր չէր։ Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր, որոնց մեջ կան նաև երեխաներ։ Մեր կողմից արձանագրվել է երեխայի 5 մահ։ Ես վստահորեն կարող եմ պնդել, որ որևէ մեկը չէր դիմանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին