Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 23:00 07-12-2023

Մոսկվան հեղաշրջման կարիք չունի. հայաստանյան զարգացումները լուրջ ռիսկեր չեն պարունակում

Վերջինս շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության համատեքստում կարծիքներ են հնչում առ այն, որ Մոսկվան փորձում է Հայաստանում հեղաշրջում իրականացնել և իշխանության բերել իր համար նախընտրելի քաղաքական ուժերին։ Նման տեսակետներ հիմնականում հնչեցում են Հայաստանում գործող արևմտամետ ուժերը, ովքեր պնդում են, որ ՌԴ-ն փորձում է Փաշինյանին հեռացնել իշխանությունից, սակայն դա նրան չի հաջողվում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չհամաձայնեց այս պնդումների հետ՝ նշելով, որ նման պնդումները 2018 թվականից սկսած տարբեր ալիքներով հնչում են։ Նա հիշեցրեց, որ 2018-ից սկսած՝ բազմիցս նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու խնդիր չունի, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, իր համոզմամբ, որևէ սկզբունքային կամ ռազմավարական ռիսկ չի առաջացնում Ռուսաստանի համար։

Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե որոշ ռիսկեր այնուամենայնիվ կան էլ, ապա Մոսկվայի համար դրանք չեզոքացնելու մեխանիզը բացարձակապես հեղաշրջումը չէ։

Քաղաքական մեկնաբանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ նման խոսակցությունները խթանում են, որպեսզի Հայաստանի քաղաքական իշխանությունների շուրջ հանրային որոշակի մոբիլիզացիա լինի։ Նրա համոզմամբ՝ նման սցենարների շուրջ քննարկումները հիմնականում հակառակ արդյունքն են ունենում։

«Այսինքն, ավելի շուտ դրանք միտված են լինում քաղաքական իշխանությանը ուժեղացնելուն, որը հետպատերազմական այս փուլում այդ տեսանկյունից բավականին սուղ պաշարներ ունի։ Ուստի ես այդ տեղեկատվական խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, նաև կրկնեմ՝ ես այստեղ չեմ տեսնում Ռուսաստանի համար ծավալվող այնպիսի մարտահրավեր, որի լուծման միջոցը Մոսկվայում տեսնեն հեղաշրջումը հատկապես այն դեպքում, երբ այսօր ՌԴ-ն է գտնվում բավական բարդ տրանսֆորմացիոն փուլում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր