Արտաքին 2 տարի առաջ - 16:15 07-12-2023

Կիևը ուկրաինացի զինվորների սպանության վերաբերյալ հետաքննություն է անցկացնում

Ուկրաինայի դատախազությունը հետաքննում է, թե արդյոք ռուսական զորքերը սպանե՞լ են երկու ուկրաինացի զինծառայողների՝ հանձնվելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Ուկրաինայի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մերձակայքում գտնվող Ստեպովե գյուղի մոտակայքում գտնվող դիտակետի մոտ։ «Ռազմագերիների սպանությունը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է և որակվում է որպես միջազգային ծանր հանցագործություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրո Լուբինեցը հայտնում է՝ տեսանյութում երևում էր, թե ինչպես են ռուսական զորքերը մահապատժի ենթարկում գերի ընկած ուկրաինացի զինվորին։

«Կարծում եմ, որ մեր իրավապահ և հետախուզական մարմինները կկարողանան բացահայտել ռուս զինծառայողներին, ովքեր կատարել են այդ հանցագործությունը», - հավելել է Լուբիտեսը։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով