Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:27 06-12-2023

Թափառող շների դեմ պայաքարից դժգոհ ենք, հարձավկվում են երեխաների վրա․ հարցում

Վերջին տարիներին Հայաստանում թափառող շների խնդիրն առավել ակնհայտ է դարձել։ Հայաստանի շնասեր ակտիվիստները տարիներ տևած պայքարի արդյունքում հասել են նրան, որ թափառող շները ոչ թե ոչնչացվում են, այլ ստերջացվում ու վերադարձվում իրենց բնակության տարածք։ Հենց այս հանգամանքը հաճախ դժգոհություն է առաջացնում տարածքի բնակիչների շրջանում։ Ըստ նրանց՝ թափառող շների առկայությունը բնակավայրերում վտանգում է մարդկանց հանգիստը, առողջությունը և նույնիսկ կյանքը։

Նշենք, որ այսօր ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Սուրենավանում թափառող շները հարձակվել էին դպրոց գնացող 3 երեխայի վրա: Երեխաները փախել էին շներից, սակայն շտապօգնության բժիշկներն արձանագրել էին երեխաներից մեկի կենսաբանական մահը:

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյոք գո՞հ են թափառող շների դեմ պայքարից։

Քաղաքացիների մի մասն ասաց, որ դժգոհ են, քանի որ ուշ ժամերին բակում հարձակվում են մարդկանց վրա։

«Դժգոհ ենք, հարձակվում են երեխաների վրա, սարսափած տուն են եկել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին