Արտաքին 2 տարի առաջ - 11:50 06-12-2023

Ուկրաինային մատակարարում ենք այն, ինչ կարողանում ենք․ Գերմանիայի պաշտպանության նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է Ուկրաինային զենք մատակարարելու գործընթացում առկա ձգձգումների մասին և հավաստիացրել, որ կաջակցեն հնարավորինս շուտ։

Գերմանական ZDF հասարակական-իրավական հեռուստաալիքի Heute Journal հաղորդման ժամանակ Պիստորիուսն ասել է, որ իրենք ներկայումս խնդիրներ ունեն, քանի որ պաշտպանական արդյունաբերությունը չի կարող որոշակի ոլորտներում մատակարարումներն ապահովել այնքան արագ, որքան անհրաժեշտ է։

Որպես օրինակ՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է Gepard զենիթային ինքնագնաց կայանքների համար զինամթերքի արտադրությունը, որը Գերմանիան ստիպված է եղել վերսկսել ։ Պիստորուսի խոսքով՝ թեև դա արվել է համեմատաբար արագ, այնուամենայնիվ, դրա համար պահանջվել է վեց ամիս։

«Մենք խոսում ենք ժամկետների մասին, որոնք կարելի է արագացնել, բայց չի կարելի ամբողջությամբ չեղարկել», - ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային սպառազինություն տրամադրող երկրորդ պետությունն է։ «Մենք մատակարարում ենք այն, ինչ կարողանում ենք»,- եզրափակել է Պիստորիուսը:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով