Արտաքին 2 տարի առաջ - 12:40 06-12-2023

Ծովի ջուրը ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելներ մղելը լավ գաղափար է․ Իսրայելի ԳՇ պետ

Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ ծովի ջուրը Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելներ մղելը լավ գաղափար է։ Ինչպես հայտնում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը, Հերզի Հալևին այս մասին ասել է Գազայի հատված կատարած այցի ժամանակ, որտեղ իսրայելական բանակը փորձում է ընդլայնել իր ցամաքային գործողությունը։

«Մենք գնահատում ենք ստորգետնյա թունելների օգտագործումը կանխելու բոլոր տարբերակները։ Լավ գաղափար է, բայց ես դեռ չեմ մեկնաբանի այս հարցը»,- ասել է նա։

Իսրայելի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ իրենք Գազայում հայտնաբերել են մեկից ավելի ստորգետնյա կառույցներ։ Նրա խոսքով՝ իրենք տարբեր մեթոդներ ունեն, ներառյալ՝ պայթյունն ու քանդումը, որպեսզի թույլ չտան ՀԱՄԱՍ-ի անդամներին օգտագործել այդ կառույցները:

Հալևին նշել է, որ իսրայելական բանակը Գազայի վրա հարձակումների 60-րդ օրը շարժվում է Խան Յունուս քաղաքի ուղղությամբ և ասել, որ Համասի առաջնորդները պատասխանատու են հոկտեմբերի 7-ի հարձակումների համար ու օրինական թիրախներ են Իսրայելի համար»:

Իսրայելի ԳՇ պետը հավելել է, որ իրենք անհանգստացած են Գազայի հատվածում իսրայելցի բանտարկյալների վիճակով և աշխատում են հետախուզական տեղեկություններ հավաքելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով