Ներքին 2 տարի առաջ - 13:10 05-12-2023

Եթե «Հայաքվեի» նախագիծն ընդունվեր, Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե որտեղից է այն խոսույթը, որ Հայաստանի որևէ իշխանավոր չի օգտագործում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը:
«Չգիտեմ՝ դրա օրինակը որտեղից եք վերցրել, բոլոր պաշտոնյաներն էլ օգտագործում են», - Ազգային ժողովի նիստում ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հայտարարեց, թե, չընդունելով «Հայաքվե»-ի նախագիծը, իրենք փրկեցին ընդդիմությանը. «Մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն ենք այս պահին և դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ՝ ձեր ընկալմամբ, եթե այս օրենքն ընդունվեր`մեր դաշնակից ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար:

Կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվե՞ր»:

Մինասյանն արձագանքելով՝ ասաց. «Ձեզանից սկսած»։

«Բոլորին, ֆիքսեցինք։ Շնորհակալ եմ այդ արձանագրման համար։ Շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում