Ներքին 4 տարի առաջ - 23:44 01-06-2022

Եթե որևէ մեկը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ապա Հայաստանը լինելու է Թուրքիայի կազմում. Արցախի ԱԳ նախարար

«Եթե որևէ մեկը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ապա նա պետք է պատրաստ լինի, որ Հայաստանը լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի կազմում»,- այս մասին 24news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ Հայաստանի պաշտոնյաները խուսափում են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Դա շատ չի ուշանա, որոշ ժամանակ Հայաստանը գուցե ձևականորեն պահպանի իր անկախությունն առանց Արցախի, որից հետո մասնատումը կամ կլանում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից կլինի անխուսափելի: Սա մեր պատմության մեջ ամենամեծ մարտահրավերն է, ամենամեծ առաջադրանքն է, որը մենք պետք է իրականացնենք»,- ասել է Բաբայանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է