Արտաքին 2 տարի առաջ - 12:12 05-12-2023

Ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, հեշտացնում է Պուտինի հաղթանակը․ Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կոնգրեսին կոչ է արել աջակցել Սպիտակ տան խնդրանքին՝ Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցում՝ զգուշացնելով, որ դրա օգտին քվեարկելուց հրաժարվելը կօգնի Ռուսաստանին։ Այս մասին Սալիվանն ասել է ճեպազրույցում։

Բայդենի խորհրդականի խոսքով՝ «Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այն արդյունքի օգտին, որը հեշտացնում է Պուտինի հաղթանակը»:

«Այսինքն՝ Ուկրաինային աջակցելու դեմ քվեարկությունը Պուտինի ռազմավարական դիրքերի բարելավման քվեարկություն է։ Սա ուղղակի անխուսափելի իրողություն է»,- ընդգծեց նա։

Սալիվանը հավելել է, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորմանը դեմ քվեարկելը «կվնասի Ուկրաինային և կօգնի Ռուսաստանին»:

«Դա կվնասի ժողովրդավարությանը և կօգնի բռնապետերին: Եվ մենք կարծում ենք, որ դա պատմության սխալ դաս է, և որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ՝ դեմոկրատ և հանրապետական, պետք է քվեարկի այս որոշման օգտին», - հավելել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան