Արտաքին 2 տարի առաջ - 09:15 05-12-2023

Բաքուն Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունն «ապատեղեկատվություն» է որակել

Ադրբեջանի արտքաին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությանը՝ հայտարարելով, մերժում է այն։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ նշելով, որ այն «չի համապատասխանում իրականությանը»։

«Նման հայտարարություններով հայկական կողմը նպատակ ունի արհեստական լարվածություն ստեղծել սահմանամերձ շրջաններում և գրավել երրորդ երկրների ուշադրությունը։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի իր խաղաղարար և ստեղծագործ ջանքերը հետհակամարտային փուլում և վճռականորեն կհակազդի այս գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլի»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանի մահվան միջադեպին, հայտարարություն էր տարածել, նշելով, որ սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։
«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի