Ներքին 2 տարի առաջ - 20:23 04-12-2023

Ֆրանսիայի կողմից ուղարկված զրահատեխնիկան նախատեսված չէ ռազմական գործողությունների համար․ ռազմական փորձագետ

Ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է ուղարկվել է Հայաստան, որոնց կմիանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրական փուլում են։

Oragir.News-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ռազմական և քաղաքական նշանակություն ունի ֆրանսիական սպառազինության մատակարարումը։

«Այդ մեքենաները նախատեսված են Աֆրիկյան երկրների համար, այսինքն՝ պատրաստված են այն չափանիշներով, որոնք անհրաժեշտ են այդ երկրներում խաղաղապահ առաքելություն անցկացնելու համար։ Այդ մեքենաները խիստ խոցելի են, և դրանց շարքից հանելը բավականին հեշտ է։ Դրանք ընդհանրապես նախատեսված չեն ռազմական գործողությունների համար, իսկ վրայի գնդացիրը ինքնապաշտպանության համար է նախատեսված։ Այդ մեքենաները թշնամու անօդաչու թռչող սարքերի համար թիրախ են։ Փոքրիկ ռումբը բավական է, որ այդ մեքենաներից ոչինչ չմնա։ 44-օրյա պատերազմից հետո մեզ համար առաջնային հարց պետք է լիներ երկնքում հակառակորդի առավելությունը չեզոքացնելը։ Դրա համար էլ Ադրբեջանի կառավարությունը «մատ է թափ տալիս»՝ ասելով․ «Դուք զինվում եք, հետևաբար պատերազմ եք ուզում»։

Պատկերացնո՞ւմ եք՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար նախատեսված զրահատեխնիկայով մենք հաղթանակ ենք ուզում տանել»։

Հիշեցնենք, որ զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյեն Լեկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան