Ներքին 2 տարի առաջ - 18:55 04-12-2023

Թշնամու կրակոցից զոհված 31-ամյա Գերասիմը ամուսնացած էր, ունի 1 երեխա

Այսօր թշնամու կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանը պայմանագրային զինծառայող էր, ամուսանցած էր, ունի 1 երեխա։

«Գերասիմը 31 տարեկան էր։ Տևական ժամանակ է՝ ծառայում էր ՊՆ-ում։ Երեխան մոտ 3 տարեկան է։ Անցած տարի էլ մայրը մահացավ։ Խելոք, համեստ, հանգիստ տղա էր, շատ հարգված։ Կատարվածի հետ չենք համակերապվում․ շատ ափսոս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում