Ներքին 2 տարի առաջ - 12:41 04-12-2023

Հիվանդանոցում 15-ամյա տղա է մահացել. նրան ծեծել էին. shamshyan.com

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ինչից հետո տղան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն:

Տղայի ծնողը հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել:

Դեկտեմբերի 2-ին Նարեկ Հ.-ն հիվանդանոցում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի, թե ինչն է եղել մահվան պատճառը, քանի որ Նարեկ Հ.-ն ունեցել է նաև առողջական խնդիրներ:

Արայիկ Կ.-ն և Մելիք Կ.-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան