Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:38 03-12-2023

Հայաստանը կստանա 50 Bastion զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը կոչ է արել արագ արձագանքել ՀՀ խնդրանքներին

Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին։ Գրում է News.am-ը։

Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության համաձայն, Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։

Սենատը նաև նշել է, որ ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են։

«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին «պաշտպանական» զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը:

Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ», - ասել են Ֆրանսիայի Սենատում:

Զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյեն Լեկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան