87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 2 տարի առաջ - 15:43 30-11-2023

Անկարան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքման

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Անկարան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության պայմանագրի կնքման:

Ինչպես փոխացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է նախօրեին կայացած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Թուրքիան կսատարի տևական խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերը, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, խաղաղությանը և բարեկեցությանը», - ասված է հայտարարությունում: Դավիթ Գույումջյան