Մամուլ 2 տարի առաջ - 07:56 30-11-2023

Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո Արցախի պատգամավորներն այս շաբաթ մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, բայց մինչ օրս այդպես էլ չի կայացել պասված նիստը, որը նաև Արցախի պետական ինստիտուտներից կոնկրետ խորհրդարնի գոյության մասին կհռչակի փաստացի:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել՝ ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին:

Մեր տեղեկություններով՝ նիստից մեկ օր առաջ երեկոյան ուշ ժամի ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։ Շահրամանյանը նրանց խնդրել է միառժամամակ նիստը հետաձգել, ոչինչ չձեռնարկել, մինչև որոշ բաներ ինքն անձամբ պարզի։ Այս ամենից հետո «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավորները պարզապես չեն եկել նիստի, ու թեեւ մնացած պատգամավորները ներկայացել են նիստին, սակայն քվորում չի եղել։ Թե ինչու է Սամվել Շահրամանյանը այս քայլին գնացել, մենք չգիտենք, նրանից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ:

Բայց երեկ Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն արեց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ասելով, որ Սամվել Շահրամանյանը մինչ օրս պարբերաբար կապի մեջ է ադրբեջանցի պաշտոնյաների հետ.

«Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, ընդդիմադիր դաշտը, հիմա էդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում, ի՞նչ է բանակցում»,- հայտարարել էր նա:

Թե այս հատարարությունը որքա՞նով է իրական, կամ հայտարարության բովանդակությունը որքա՞նով կապ ունի Սամվել Շահրամանյանի վարքագծի ու ԱՀ ԱԺ նիստը տապալելու որոշման հետ, դեռ պարզ չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը կփորձի սրա վերաբերյալ մանրամասներ իմանալ, այնուամենայնիվ, փաստ է, որ Արցախի նախագահը վիժեցրել է ԱՀ ԱԺ նիստ հրավիրելու գործընթացը։ Դա կարող էր ձեռնտու լինել միայն Ադրբեջանին: Թեեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է հայտարարել, թե Արցախի պետական ինստիտուտները Հայաստանի համար վտանգ են:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur