Սպորտ 2 տարի առաջ - 22:35 29-11-2023

«Փյունիկ» ՖԱ-ն որոշել է թեկնածու չառաջադրել ՀՖՖ նախագահի ընտրություններում․ ակումբի հայտարարությունը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել։

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբն որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:

Ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը կանցկացնի մամուլի ասուլիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

Արթուր Սողմոնոյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին «Բեստ վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում (հասցե՝ Իտալիայի փող.,1 շենք) ու կմեկնարկի 13:00-ին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան