Արտաքին 2 տարի առաջ - 17:40 29-11-2023

Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար

Հյուսիսային Օսիայի տարածքում Ռուսաստանից Վրաստան մեկնելու սպասող մեծաբեռնատար մեքենաների թիվը հասել է գրեթե 700-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կայանատեղիում գտնվում է 383 մեծաբեռնատար մեքենա, իսկ ճանապարհին՝ 302։ Թեթև մարդատար մեքենաների հերթ չկա», - հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ից։

Աղբյուրի խոսքով՝ սպասողների շրջանում իրավիճակը վերահսկելու համար տեղակայվել է երկու լրացուցիչ բրիգադ։

Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային հերթում, ընդհանուր առմամբ, գրանցված է 3187 մեծաբեռնատար մեքենա։

Այս պահին Ռազմավիրական ճանապարհը մեծաբեռնատարներ մեքենաների համար բաց է սահմանափակումներով։ ՏԱՍՍ-ը նշում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչությունը խստորեն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում