Ներքին 2 տարի առաջ - 20:06 21-11-2023

«Երևան սիթի»-ն խաբում է հաճախորդներին

««Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խաբում են հաճախորդներին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, ով երեկ նման խնդրի է բախվել։



«Սուպերմարկետից պահածոյացված ձուկ գնեցի, արժեքը նշված էր 2450 դրամ, բայց դրամարկղում անցկացնելիս այն դարձավ 2820 դրամ։ Գանձապահին ասացի, որ սրահում այլ գին էր նշված, պատասխանեց, որ գուցե ես սխալ եմ տեսել։ Վճարելուց հետո նորից մտա սրահ, որ համոզվեմ՝ սխա՞լ եմ տեսել, թե՞ խաբեության «զոհ» եմ դարձել։ Ցուցափեղկի վրա՝ իրար կողք դրված էին պահածոյացված ձկների տարբեր տեսակներ, բայց որևէ մեկի դիմաց 2820 դրամ չկար գրված, իսկ իմ վերցրածի դիմաց նշված էր՝ 2450․․․ Հետաքրքիրն այն է, որ մենեջերը եկավ, հարցրեցի՝ ի՞նչ արժե այս ապրանքը, ասաց՝ 2450 դրամ։ Ի վերջո երկար քննարկումներից և պարզաբանումներից հետո պատասխանեցին, որ նշված ապրանքը 2820 դրամ է, և կարող են հետ ընդունել այն, եթե չեմ ցանկանում։ Ես իրենց պատասխանեցի, որ չեմ պատրաստվում ապրանքը վերադարձնել, ավելին, եթե այն կրկնակի էլ լիներ, պատրաստ էի վճարել, պարզապես ուզում էի իրենց ցույց տալ, որ խաբում են մարդկանց, ասացի, որ սա առաջին դեպքը չէ»,- ասաց մեր զրուցակիցը։



Հիշեցնենք, որ նման բողոքներ Oragir.News-ը նախկինում էլ է ստացել, երբ հաճախորդները բողոքում էին, որ «Երևան սիթի»-ն մոլորեցնում է հաճախորդներին։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է