Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:39 29-06-2023

Պարոն Ալեքսանյան, ի՞նչ արժե սա․ «Երևան Սիթին» մոլորեցնում է հաճախորդներին

««Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում խաբեությունը շարունակվում է, ապրանքների դիմաց գներն այնպես են գրվում, որ մարդիկ շփոթմունքի մեջ ընկնեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նույն սուպերմարկետի հաճախորդներից մեկը։

«Սիթիում նման դեպքը բազմաթիվ են, բայց ստիպված օգտվում ենք, քանի որ մյուս սուպերմարկետները մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա են։ Ամսվա սկզբին ապրանք էի գնել, հասա դրամարկղին, պարզվեց՝ զեղչված չէր, հետ վերադարձրեցի, այդպես մի քանի անգամ։

Վաճառողներին հարցնում ենք, պատասխանում են՝ շփոթմունք է, բայց ես վստահ եմ, որ դա շփոթմունք չէ, այլ կոնկրետ մեխանիզմ, որով սիթիի տնօրինությունն առաջնորդվում է»,- ասաց մեր զրուցակիցը՝ խոստանալով առաջիկայում յուրաքանչյուր նման դեպքը նկարահանել և հանրայնացնել։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից օգտվող մեկ այլ քաղաքացի ևս մեզ հետ զրույցում դժգոհեց, որ սուպերմարկետում խաբում են հաճախորդներին, ի տարբերություն նախորդ զրուցակցի, այս քաղաքացին նկարել է խախտումը։

«Մինչև դրամարկղին հասնելը մաստակներ են դրված, տեսա, որ Trident մաստակները 50% զեղչվել են, 790 դրամից դարձել էր 395 դրամ։


Բայց երբ վճարեցի, պարզվեց, որ կոնկրետ այդ տեսակը զեղչված չէ, բայց գնապիտակն այնպես էին տեղադրել, որ տպավորություն էին ստեղծել, որ այդ շարքի բոլոր մաստակների վրա է զեղչը։ Երբ բողոքեցի, դրամարկղի աշխատակիցը նախ պարզեց, թե հավատարիմ հաճախորդ եմ, թե ոչ, երբ համոզվեց, որ հավատարմ հաճախորդ եմ, այսինքն՝ նախորդ ամիս 30․000 դրամից ավելի գնում եմ կատարել, մատնացույց արեց առաջին և երկրորդ շարքի մաստակները՝ ասելով, որ դրանց վրա է զեղչի պիտակները փակցված և որ խախտում չկա։

Բայց խնդիրն այն է, որ իմ վերցրած մաստակի տուփի վրա ընդհանրապես գին չկար, հանել էին այն, եթե այդ տուփի վրա գին լիներ, բնականաբար, ես կհասկանայի, որ դրա արժեքն այլ է։



Ես չեմ հավատում, որ պատահական էր հենց այդ մաստակի գինը բացակայում, քանի որ կողքի բոլոր մաստակների վրա գները փակցված էին։

Սա առաջին դեպքը չէ, որ Սիթին իր հաճախորդներին փորձում է մոլորեցնել։ Հարց Սիթիի սեփականատիրոջը՝ Պարոն Ալեքսանյան, ի՞նչ արժե այս ծամոնը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ