Ներքին 2 տարի առաջ - 10:15 21-11-2023

Ջերմուկի խաչմերուկից Սարավանի լեռնանցք հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ (Սարավանի լեռնանցք) հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: