Ներքին 2 տարի առաջ - 23:23 20-11-2023

Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը երկրորդը չունի․ երգչուհու մասին հիշում են կոլեգաները

Նոյեմբերի 20-ին ՀՀ վաստակավոր արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակի օրն է։ Երգչուհու անցած ուղու, հիշողությունների մասին Oragir.News-ը խոսել է երգչուհու կոլեգաների հետ։

«Դժվար հարց տվեցիք․․․ Մենք շատ մոտ ընկերներ ենք եղել, մեկ բեմում միասին բազմաթիվ ելույթներ ենք ունեցել, բայց նույն կոլեկտիվում երբեք չենք աշխատել։ Հետո նա գնաց Ամերիկա, մի տեսակ հեռացանք, բայց երբ գալիս էր, առիթ էր լինում, հանդիպում էինք շատ ջերմությամբ։ Նա բարձրաճաշակ երգչուհի էր, երգում էր գեղեցիկ հայերենով, հմայիչ, ազդեցիկ, տպավորիչ ձայն ուներ։ Շատ հաճելի էր լսել իրեն, և իր ունկնդիրները շատ-շատ էին։ Նաև շատ հայրենասեր աղջիկ էր։ Չգիտեմ, թե այս դեպքերի կապակցությամբ ինչպիսի արձագանք կտար․ երբևէ չէինք մտածում այս մասին։ Ցնցվեցի, երբ իմացա իր հետ կատարվածը։ Շատ դժվար ու ծանր զգացողություններ ունեցա, որովհետև նախ շատ երիտասարդ էր և հետո՝ նա շատ պիտանի երգչուհի էր մեր ժողովրդի, մեր ազգի համար։ Եվ իմ լավագույն ընկերուհիներից էր»,- մեզ հետ զրույցում պատմեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։

Oragir.News-ը զրուցեց նաև Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հետ, որն էր հիշեց երգչուհու հետ իր ունեցած հիշողությունների մասին։

«Նախ՝ ինձ համար մեծ պատիվ էր, որ ինչ-որ ժամանակ միասին եղել ենք «Ժողովրդական երգիչ»-ի ժյուրիի կազմում։ Շատ հաճելի և պարտավորեցնող էր լինել ինձ համար մեծանուն երգչուհու՝ տիկին Ֆլորայի հետ այդ նույն կարգավիճակում։ Պիտի ասեմ նաև, որ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը երկրորդը չունի․ ես միշտ ասել եմ, որ այդ ձայնը ծիրանի նման է, թավիշ է։ Շատ բան սովորեցի իրենից և կարծում եմ, որ յուրաքանչյուր երգիչ շատ բան սովորած կլինի։ Շատ հաճելի հիշողություններ ունենք միասին, բայց նման բան կա․ երբ շփվում ես մեծության հետ, մի քիչ ավելի կաշկանդված ես, զուսպ ես, նույնը՝ իմ պարագայում։ Երբ իմացա, որ չկա, մեծ ցավ ապրեցի՝ ինձ համար առավել ևս ցավալի էր․ երբ երիտասարդ տարիներին նոր էի սկսել երգարվեստում կայանալ, մեր մեծ երգիչներից լսում էի և նմանօրիանակ ճանապարհ էի ուզում կերտել հենց նաև Ֆլորա Մարտիրոսյանի օրինակով։ Ֆլորա Մարտիրոսյանի կորուստը մեծ ցավ էր․ այն տեղը, որ նա էր լրացնում, ոչ ոք չի կարող լրացնել»։ Հ

իշեցնենք, որ երգչուհին մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Երգչուհու աճյունը բերվել է Երևան, որտեղ դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հրաժեշտի արարողություն է տեղի ունեցել։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի