Ներքին 2 տարի առաջ - 22:21 20-11-2023

Փառատոն՝ արցախցի կանանց համար

Շատերը կհիշեն, թե ինչպես և ինչ պայմաններում Արցախում բացվեց «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ-ն։ Ու եթե ի սկզբանե խումբը ստեղծված էր հղիության ու մայրության թեմային առնչվող հարցերին, առհասարակ կնոջ առողջությանը վերաբերող հարցերի քննարկման ու փորձի փոխանակման նպատակով, ապա շրջափակման օրերին այն պարզապես փրկություն էր արցախցի մայրիկների համար։

«Շրջափակման օրերին խումբը նախատեսել էր, անգամ կազմակերպել փառատոն Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում, որտեղ կանայք հնարավորություն կունենային ներկայացնել իրենց ձեռքի աշխատանքները։ Հասկանալի պատճառներով այն տեղի չունեցավ։ Եվ ի ուրախություն արցախցի մայրիկների՝ փառատոնը կկայանա Երևանում՝ շնորհիվ արցախցի մայրիկներին և բալիկներին սեր տարածող «Anna Astvatsaturian Foundation»-ի, ինչի համար հոգաչափ երախտապարտ ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ համահիմնադի Տաթևիկ Խաչատրյանը։

«Հիմա, երբ Արցախի կանայք առավել քան ունեն աշխատանքի կարիք, սոցիալիզացիայի խնդիր, որոշել ենք մեր մտահղացումը իրագործել Երևանում։ Արցախի բույրերը, գույներն ու համերը կարող եք զգալ ու ձեռք բերել պարբերաբար կազմակերպվելիք միջոցառումների ընթացքում։ Իսկ քանի որ մեր թիրախային խումբը երիտասարդ մայրերն են, մենք հոգ ենք տարել նաև մեր բալիկների լավ ժամանցի համար»,- հավելեց Խաչատրյանը։

Հարցին, թե ինչ է տալու փառատոնը մասնակիցներին, Տաթևիկը պատասխանեց՝ նախ սեփական արտադրանքը ճանաչելի դարձնել շուկայում, արտադրանքը տեղում իրացնելու հնարավորություն, ծանոթություն և փորձի փոխանակում մյուս արտադրողների հետ, արցախյան կոլորիտում հայտնվելու հերթական հնարավորություն, ծանոթություն և հասանելիություն հայաստանյան սպառողի հետ, և վերջապես՝ երեխաների ժամանցի գրագետ և ապահով կազմակերպում, հնարավորություն իրար հետ հարազատ բարբառով շփվելու և խաղալու։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի