Արտաքին 2 տարի առաջ - 19:30 20-11-2023

Թեհրանը Վաշինգտոնին հորդորում է չմիջամտել իր և Բաքվի հարաբերություններին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու իրանա-ադրբեջանական հարաբերություններին։

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Քանաանին ասել է՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի հայտարարություններին, թե Կովկասում ուժի կիրառմամբ և Իրանի մասնակցությամբ ստեղծված ցանկացած միջանցք կբախվի Վաշինգտոնի վճռական պատասխանին։

«Կովկասի խնդիրները կապ չունեն ամերիկացիների հետ։ Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը տարածաշրջանային իրադարձությունների շուրջ շարունակվում է, և ամերիկացիներն իրավունք չունեն միջամտելու»։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ տարածաշրջանային խնդիրներին միջամտելը ոչ մի օգուտ չի բերում ԱՄՆ կառավարությանը, և նրանք պետք է դասեր քաղեն անցյալի փորձից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը