Ներքին 2 տարի առաջ - 17:52 19-11-2023

Հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը․ ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակություն

Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհեմ Յունիլլայի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Աննա Մկրտչյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափման, էթնիկ զտման խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հնչեցնել իր սպառնալիքները: Միջազգային կառույցի իր գործընկերներին դիմելով՝ պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ եղած մոտեցումներն անհրաժեշտ է խստացնել, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաեւ պատասխանատվություն կրի դրա համար:

Ըստ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավարի՝ պետք չէ բավարարվել սոսկ հայտարարություններով, քանզի նման հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը: Նա շեշտել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: «Պետք է միջազգային հանրությունը միջազգային պարտավորությունների, մասնավորապես, մարդասիրական իրավունքի շրջանակում ապահովի մեր քաղաքացիների կյանքի եւ ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասել է Աննա Մկրտչյանը:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք:

Կողմերը կարեւորել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի միջեւ կապերի խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են այս պահին Սյունիքում տիրող իրավիճակի մասին:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի