Ներքին 2 տարի առաջ - 20:17 18-11-2023

Էկոնոմիկայի նախարարությունը հողամասերի իրավական կարգավիճակի շուրջ Փարաքարում քննարկումներ է ունեցել

ՀՀ էկոնոմիկայի Նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում՝ նվիրված հողային բարեփոխումների ծրագրի շրջանակում Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի հողամասերի իրավական կարգավիճակի քննարկմանը։

Նախարարությունից հայտնում են՝ հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ առկա խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու նպատակով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում