Ներքին 2 տարի առաջ - 20:40 17-11-2023

Փրկվելուս հավանականությունը քիչ էր, 5 բժշկից միայն մեկը ռիսկի դիմեց․ 44-օրյա պատերազմի մասնակից

44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Հայրապետյանի համար պատերազմի մասին անգամ հիշելն է ցավոտ։ Սկզբում, երբ վերքերը թարմ էին, ուզում էր անհանդատ խոսել, բայց հիմա, երբ սպիացել են, այլևս չի ցանկանում խոսել։

«Տեսել ենք նենց բաներ, որ երևի սարսափ ֆիլմերում մենակ կարանք տեսնենք»- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հայկը։

Հայկը 2019-ը թվականին էր զորակոչվել բանակ, 6 ամիս եղել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխել են Արցախ։ 2 ամիս էր մնացել, որ ավարտեր ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը։

«Սկզբի մի քանի օրը լուրջ չէինք վերաբերում, անսովոր էր, չէինք պատկերացնում պահի լրջությունը, հենց հասկացանք, որ հաջորդ պահին կարող էինք էլ չլինել, սկսեցինք ավելի սթափ ու լուրջ լինել։ Էլ ավելի լուրջ սկսեցինք նայել, երբ մեր տղաներից զոհվեցին․․․

Պատերազմը շատ վատ բան ա, չեմ ուզում, որ մեր հաջորդ սերունդը տեսնի դա, որովհետև դա սարսափելի էր»,- ասաց Հայկը։



44-օրյա պատերազմի ժամանակ Հայկը ԱԹՍ-ի հարվածից գլխի շրջանում վիրավորում էր ստացել։

«Դրանից հետո բան չեմ հիշում էլ, աչքերս բացելուց հետո եմ իմացել, որ ընկերներս են ինձ իջեցրել բլրի վրայից։ Սկզբում տարել են Ստեփանակերտ, հետո ուղղաթիռով Վարդենիս։ Այդ ժամանակահատվածում այնքան շատ էին վիրավորները, որ գրեթե ազատ հիվանդանոց ու բժիշկ չկար, տեղափոխեցին Երևան Քանաքեռ-Զեյթուն ուռուցքաբանական հիվանդանոց։
5 բժշկից 4-ը չհամարձակվեցին վիրահատել, ասացին՝ փրկվելու հավանականությունը շատ քիչ է, միայն մեկն էր, որ ռիսկի դիմեց, եթե նա էլ ռիսկի չդիմեր, ես հիմա այստեղ նստած չէի լինի»,-պատմում է Հայկը։

2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը Հայկի համար բարդ էր։ Սայլակի վրա հարմարվելը ծանր էր Հայկի համար, պայքարում էր դրանից ազատվելու համար։ Ասում է՝ լավ է, որ ստեղծել են սայլակները, մարդիկ կարողանում են տեղափոխվել, բայց այն շատ վատ բան է։

Հիշում է, որ մի քանի ամիս տնից դուրս չգալուց հետո մարդկանց մեջ հայտնվելը շատ խորթ էր․ «Մարդիկ խղճահարությամբ նայում էին, բայց մենք էլ ենք, չէ՞, սովորական մարդիկ, ուղղակի պատերազմի հետևանքով մի փոքր խնդիր ունենք»։

Հայկն ասում է՝ իրեն օգնել է իր ուրախ տեսակը ու Զինվորի տունը․ «Այնտեղ ինձ հասկացողները շատ էին»։

Հայկ 23 տարեկան է․ կատակում է՝ «Էդ փաստը ինձ սպանում ա»։

Այժմ սովորում է Եվրասիա միջազգային համալսարանում՝ իրավագիտության 4-րդ կուրսում։ Մայրիկի հորդորով է ընտրել այս մասնագիտությունը ու հիմա հաճախ է նրան շնորհակալ լինում դրա համար։ Արդեն 3 տարի նաև աշխատում է SMM ոլորտում։ Ուսմանը զուգահեռ հիմա զբաղվածության մաս են կազմում աշխատանքը, բուժումները, նոր լեզու սովորելը։ Հիմա ուսոմնասիրում է թուրքերեն։

Հիշում է՝ առաջ շատ երազկոտ էր, իսկ հիմա երազանքը դարձնում է նպատակ ու իրականացնում դրանք․ «Երազելով ոչ մի բանի չես հասնի, պետք է նպատակ դնես ու հասնես»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում