Ներքին 2 տարի առաջ - 22:12 16-11-2023

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Կանադայի Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել էլ Կանադայի Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի, «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի տեղական համակարգող Հովհաննես Մարգարյանցի և ծրագրի փորձագետ Փինա Դի Ինթինոյի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման նպատակն էր ամփոփել «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ նախանշել առաջիկայում իրականացվելիք աշխատանքային ուղղություններն ու առաջնահերությունները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք ոլորտային փորձագետի հետ քննարկել են անձնական օգնական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման առնչությամբ հարցեր:

Անահիտ Մանասյանն իր խոսքում ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

«Մեզ համար առաջնային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը։ Շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ծրագրային դրույթներ ամրագրենք, այլ նաև համատեղ ջանքերի արդյունքում նպաստենք ծրագրի արդյունավետ իրականացմանը բոլոր այն խնդիրների տեսանկյունից, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է կառուցվի մեր աշխատանքը»,- ասել է Պաշտպանը։

Նշվում է, որ Կանադայի Խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը իր հերթին շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ընդունելության համար՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և երկարաժամկետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը