Ներքին 2 տարի առաջ - 21:15 16-11-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր կատարած աշխատանքի համար և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը մեր երկրների և մեր ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

«Ձեր գործունեությամբ մեկ անգամ ևս մեզ համար կարևորեցիք և՛ Ճապոնիայի դերը, և՛, իհարկե, Ճապոնիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Դա արեցիք նույնիսկ շատ առանձնահատուկ կերպով՝ Ձեր ոճով ներկայանալով մեր հանրությանը: Շնորհակալություն այդ ամենի համար»,– ասել է նախագահ Խաչատուրյանը:

Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ընդլայնելու ազատ, բաց, ինչպես նաև միջազգային համագործակցությունը՝ հիմնված օրենքի գերակայության վրա: Համոզված եմ, որ Հայաստանը ժողովրդավարական երկրներից մեկն է, որն այժմ ավելի ժողովրդավար է դառնում»,– ասել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրներին, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը