Ներքին 2 տարի առաջ - 14:45 16-11-2023

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում

«2023 թվականի օգոստոսի 11-ից պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ», -այս մասին այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ օրեր առաջ բարձրաձայնած իր հարցի վերաբերյալ երեկ Անդրանիկ Քոչարյանը գրավոր առձեռն փոխանցել է պատասխանը:

«Քննիչ հանձնաժողովի հիմնավորումը հետևյալն է՝ «քանի որ քննիչ հանձնաժողովի ԱԺ պատգամավորները գտնվել են արձակուրդի մեջ, հետևաբար հանձնաժողովի ժամկետը երկարաձգվում է» »:

Դիմելով ԱԺ նախագահին խմբակցության քարտուղարն ասաց. «Ես այսօր Ձեզ կուղարկեմ հիմնավորման ապօրինի լինելու մասին գրությունը, պարոն Սիմոնյան, և ակնկալելու ենք արձանագրեք, որ 2023 թվականի օգոստոսի 11-ից այս կողմ այլևս քննիչ հանձնաժողովը չունի լիազորություններ, հակառակ դեպքում այդ հիմնավորմամբ առաջ գնալը կառաջացնի քրեաիրավական հետևաքներ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում